Լուգանսկում ռուսական զորքերը առաջխաղացում ունեն
Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Գեներալի խոսքով՝ Ուկրաինայում գործող ռուսական բանակի «Կենտրոն» խմբավորման գրոհային ստորաբաժանումները հուլիսի 23-ից սկսած Սերգեևկա բնակավայրի մոտ 12 կիլոմետր ընդհանուր ճակատով կարողացել են հակառակորդի դիրքերի ուղղությամբ խորանալ շուրջ երեք կիլոմետրով։
Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսական զորքերը առաջ են շարժվել նաև Կուպյանսկի ուղղությամ՝ «առավել նպաստաավոր դիրքեր զբաղեցնելով Կուզեմովկա բնակավայրի մերձակայքում»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Ուկրաինայի ՀՕՊ համակարգը զգալիորեն ուժեղացվել է. Զելենսկի
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը զգալիորեն ուժեղացվել է: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։...
Արևմուտքը դեռ համաձայնության չի եկել Ուկրաինայի ԶՈւ օդաչուների կրառման վերապատրաստման հարցերի շուրջ
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները դեռևս չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Ուկրաինայի օդաչուների՝ ամերիկյան F-16 կոր...
Ղրիմի և Կերչի կամրջի վրա հարձակումները կշարունակվեն. Ուկրաինայի պաշտպանության նախարար
«Ուկրաինան կշարունակի հարձակումները Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի, ինչպես նաև ՌԴ-ն և Ղրիմի հետ կապող Կերչի կամրջի վ...