Ուկրաինայի ՀՕՊ համակարգը զգալիորեն ուժեղացվել է. Զելենսկի
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը զգալիորեն ուժեղացվել է: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունը նման որոշում է կայացրել երկրում ռազմական ու ենթակառուցվածքային օբյեկտների վրա ուժեղացված հարձակումների ֆոնին։
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացում է տեղի ունեցել», - ասել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները կուղարկվեն այն տարածքներ, որտեղ դրանք առավել անհրաժեշտ են։
Նշենք, որ նախօրեին՝ հուլիսի 25-ին, Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ Կիևին անհրաժեշտ են արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ։ Նրա խոսքով՝ համապատասխան քայլերը պետք է շտապ ձեռնարկվեն՝ Ուկրաինայի խոշորագույն քաղաքների հիմնական օբյեկտները պաշտպանելու համար։
Արևմտյան գործընկերների օգնությամբ Ուկրաինան արդեն ունի հակաօդային պաշտպանության IRIS-T, NASAMS, Patriot, SAMP / T-Mamba, HAWK համակարգեր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Արևմուտքը դեռ համաձայնության չի եկել Ուկրաինայի ԶՈւ օդաչուների կրառման վերապատրաստման հարցերի շուրջ
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները դեռևս չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Ուկրաինայի օդաչուների՝ ամերիկյան F-16 կոր...
Լուգանսկում ռուսական զորքերը առաջխաղացում ունեն
Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպան...
Ղրիմի և Կերչի կամրջի վրա հարձակումները կշարունակվեն. Ուկրաինայի պաշտպանության նախարար
«Ուկրաինան կշարունակի հարձակումները Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի, ինչպես նաև ՌԴ-ն և Ղրիմի հետ կապող Կերչի կամրջի վ...