Արևմուտքը դեռ համաձայնության չի եկել Ուկրաինայի ԶՈւ օդաչուների կրառման վերապատրաստման հարցերի շուրջ
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները դեռևս չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Ուկրաինայի օդաչուների՝ ամերիկյան F-16 կործանիչ-ռմբակոծիչների կիրառման վերապատրաստման հետ կապված հարցերի շուրջ։ Այդ իսկ պատճառով Կիևի կողմից ինքնաթիռների ստացումը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։
Թեև Դանիան և Նիդեռլանդները գլխավորում են 11 պետություններից կազմված կոալիցիան՝ ի աջակցություն ուկրաինական զինված ուժերի վերապատրաստմանը, դեռ ոչ մի երկիր հրապարակայնորեն չի պարտավորվել Կիևին ինքնաթիռներ տրամադրել:
Կողմերը պետք է որոշեն նաև, թե կոնկրետ որտեղ են վերապատրաստվելու ուկրաինացի օդաչուները։ Տարբերակներից է ամերիկյան Թուսոն քաղաքը (Արիզոնա), սակայն աղբյուրները նշում են, որ «այդ գաղափարը մեծ զարգացում չի ստացել»։ Մեկ այլ ծրագիր ենթադրում է ամերիկացի ռազմական օդաչուներն ուղարկել Եվրոպա՝ ուկրաինացիներին «երկրից դուրս ինչ-որ տեղ» մարզելու համար:
Նշվում է, որ երկու տարբերակներն էլ բացառված չեն, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Ուկրաինայի ՀՕՊ համակարգը զգալիորեն ուժեղացվել է. Զելենսկի
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը զգալիորեն ուժեղացվել է: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։...
Ղրիմի և Կերչի կամրջի վրա հարձակումները կշարունակվեն. Ուկրաինայի պաշտպանության նախարար
«Ուկրաինան կշարունակի հարձակումները Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի, ինչպես նաև ՌԴ-ն և Ղրիմի հետ կապող Կերչի կամրջի վ...
Լուգանսկում ռուսական զորքերը առաջխաղացում ունեն
Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպան...