Ղրիմի և Կերչի կամրջի վրա հարձակումները կշարունակվեն. Ուկրաինայի պաշտպանության նախարար
«Ուկրաինան կշարունակի հարձակումները Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի, ինչպես նաև ՌԴ-ն և Ղրիմի հետ կապող Կերչի կամրջի վրա»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նա այս մասին ասել է CNN-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի հակահարձակումը դանդաղ է ընթանում և հետ է մնում ժամանակացույցից։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն օրերս հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավային Օդեսա քաղաքին և հարակից շրջաններին, իսկ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի ներսում: Երեքշաբթի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ղրիմում զինամթերքի պահեստին, Կերչի կամրջին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Արևմուտքը դեռ համաձայնության չի եկել Ուկրաինայի ԶՈւ օդաչուների կրառման վերապատրաստման հարցերի շուրջ
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները դեռևս չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Ուկրաինայի օդաչուների՝ ամերիկյան F-16 կոր...
Ուկրաինայի ՀՕՊ համակարգը զգալիորեն ուժեղացվել է. Զելենսկի
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը զգալիորեն ուժեղացվել է: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։...
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...