ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհրաժեշտության դեպքում վրաններ կտեղադրենք. անհետ կորածի ծնող
Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը շուտ տուն գան: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը։
«Անհետ կորածների բոլոր ծնողներին խնդրում եմ թողեք ձեր հողը, գոմը, ամեն ինչը, եկեք ձեր ամենաթանկի համար պայքարեք։ Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները տանը չեն, ո՞ւր են այդ կանայք», - նշել է զինծառայողի մայրը։
Նա ասել է, թե չեն հեռանալու Բաղրամյան պողոտայից, չեն բացելու ճանապարհը, անհրաժեշտության դեպքում վրաններ կտեղադրեն, կմնան, մինչև Փաշինյանը չընդունի իրենց։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Հիշեցնենք,որ նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: