ԵՄ-ն մտադիր է խստացնել Բելառուսի դեմ պատժամիջոցները
Հուլիսի 26-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) մտադիր է քննարկել Մինսկի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կոմիտեի նիստի օրակարգին։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունն ակնկալում է հակաբելառուսական պատժամիջոցների ռեժիմը համաժամեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։ Միաժամանակ նշվում է, որ բացառություններ չեն արվելու Բելառուսից պարարտանյութերի համար, որոնք ԵՄ-ն դեռ շարունակում է գնել։
Եթե հանձնաժողովին հաջողվի համաձայնության գալ երկու հիմնական հարցի շուրջ՝ բելառուսական պարարտանյութերի ներկրումից հրաժարվելը և Բելառուս երկակի նշանակության ապրանքների մատակարարման արգելքը, ապա Մինսկի դեմ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսի...
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...