«Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները». Ռյաբկով
Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները։ Այդ հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք համոզված ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում ողջամիտ քաղաքական գործիչները պատասխանատու եղանակով են մոտենում այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում առաջ է տանում Ռուսաստանը: Կարծում եմ, մեր ջանքերը ցանկալի արդյունք կապահովեն և կհասցնեն խնդրի կարգավորման»,- ասել է Ռյաբկովը:
Նա ընդգծել է, որ ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունում միայն «կայուն կարգավորման բանաձև է փնտրում և աշխատում է երկու երկրների համար հասկանալի օրակարգի վրա»։
Ռյաբկովի փոխանցմամբ, Ռուսաստանը չի ցանկանա, որ իր առաջարկներում որևէ կողմ աշխարհաքաղաքական մրցակցության տարր տեսնի «այսպես կոչված հավաքական Արևմուտքի հետ»։ «Մենք պատրաստ ենք օգնել կողմերին գտնել այն հանգրվանը, որտեղ շահերը մերձենում են և որտեղ հնարավոր է արդյունք ապահովել պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի տեսքով»,- ասել է Ռյաբկովը։
Խոսելով Ղարաբաղի մարդասիրական իրավիճակի մասին, Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանն արել է և կշարունակի անել ամեն ինչ ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Մեզ ադրբեջան խցկողների ջանքերն արդյունավետ չեն». Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր էջում գրում է. «Հայաստանի հայրենակիցներիս շնորհակա...
Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև Արցախին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա
Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վ...
Քիչ առաջ Ադրբեջանը փակեց Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամա...
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավ...