«Մեզ ադրբեջան խցկողների ջանքերն արդյունավետ չեն». Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր էջում գրում է.
«Հայաստանի հայրենակիցներիս շնորհակալություն չեմ ասի, քանզի մեկ ենք, նույնն ենք, նույն ցավ ու դարդի մեջ ենք: Մեկս կուշտ, մյուսս սոված, մի քիչ անհոգ, անասելի հոգնած, բայց բոլորիցս մեր Հայրենիքն ու Արժանապատվությունն են խլում, Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը, Արցախի Հանրապետությունում՝ նախագահը: Քաղաքականությունը՝ քաղաքականություն ու այնտեղ ամեն բան շատ արագ է զարգանում:
Շատ չեմ մանրամասնի, երկար կստացվի, բայց մի բան սկսել է նշմարվել, մեզ ադրբեջան խցկողների ջանքերը արդյունավետ չեն...ու այստեղ ժողովրդի իմաստությունն ու կամքն է հաղթում, ինչքան էլ ՀՀ իշխանությունները փութաջանորեն հակառակն են անում, իսկ ԱՀ իշխանությունները վրաններում անգործության մատնված պաթոսախեղդ են անում...Արցախում հայերը չեն դիմանում, անհնար է դիմանալ, երբ երեխադ թերի է սնվում, անհնար է դիմանալ, երբ հղի կինը կիսասոված, ոտքով կիլոմետրեր է անցնում, որ հետազոտում անցնի...
Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հանուն հերոս նահատակների պատգամի...ու նորից Չդիմակայող իշխանություն, որն իր կեցվածքով զրոյացնում է մեր սուբյեկտայնությունը...հիմա, այո հենց հիմա, երբ ժողովուրդն է ՉԴԻՄԱՆԱԼՈՎ ԴԻՄԱԿԱՅՈւՄ, պետք է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ մեր երկու հայկական պետությունների ՍՈւԲՅԵԿՏԱՅՆՈւԹՅՈւՆԸ և անել իրական ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ»:
Նմանատիպ հոդվածներ
«Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները». Ռյաբկով
Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները։ Այդ հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստա...
Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև Արցախին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա
Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վ...
Քիչ առաջ Ադրբեջանը փակեց Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամա...
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավ...