Տասնյակ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանը թույլ չի տվել մահացածի մարմինը տեղափոխել շրջափակված Արցախ
Արդեն 7 ամիս է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ է և այս ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ ճանապարհի փակ լինելու պատճառով մարդիկ չեն կարողացել իրենց մահացած ծնողների, հարազատների մարմինները տեղափոխել Արցախ: Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։
«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նույնսիկ մահացած մարդկանց տեղափոխել Արցախ և հուղարկավորել հարազատ հողում՝ ընտանեկան գերեզմանատանը։ Դեպքեր կան, որ ամուսինը զոհվել է, կինը Երևանում՝ բուժման ընթացքում մահացել է, իսկ որդին այդպես էլ չի կարողացել միավորել 2 ծնողներին։ Տարբեր են մահացության դեպքերը և մամուլում էլ են եղել հրապարակումներ։ Այս 7 ամիսների ընթացքում շուրջ 50 նման դեպք է եղել, երբ Արցախի քաքաղաքացիները, այդ թվում՝ արտերկրում ապրող արցախցիները, իրենց հանգուցյալին չեն կարողացել տեղափոխել Արցախ»,- ասել է Արմինե Հայրապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևան թռչող ռուսական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախցիները փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու համար․ Factor.am
Factor․am-ը գրում է, որ Արցախի մի խումբ քաղաքացիներ փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու նպատակով։ Նրանք հա...
ՀՀ-ում մեկնարկել է բուհերի լրացուցիչ մրցույթի փուլը
Հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը։ Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արցախում հացի հերթի ժամանակ տարեց մարդ է ուշաթափվել
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Թորոսյանը լուսանկար է տարածել իր էջում, որտեղ երևում է, որ Արցախում տարեց մարդն ուշագնաց է եղե...