Հասարակություն Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախցիները փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու համար․ Factor.am

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախցիները փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու համար․ Factor.am
Factor․am-ը գրում է, որ Արցախի մի խումբ քաղաքացիներ փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու նպատակով։ Նրանք հասել են հայկական վերջին անցակետին, որից հետո սկսվում է ռուս խաղաղապահների…

Factor․am-ը գրում է, որ Արցախի մի խումբ քաղաքացիներ փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու նպատակով։ Նրանք հասել են հայկական վերջին անցակետին, որից հետո սկսվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքը։ Factor TV-ի նկարահանող խումբն այս պահին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հայկական վերջին անցակետի մոտ է, որտեղից արդեն շուրջ հինգ ժամ արցախցիները չեն կարողանում առաջ գնալ։

[9c160f238548d836ab5484e6de8a54f3.jpg]

 

Նրանք մի քանի ժամ է՝ սպասում են անցակետում, որպեսզի իրենց մոտենան ռուս խաղաղապահները։ Հայաստանի ուժային ծառայությունների ներկայացուցիչները հայտնում են, որ այդ հատված մուտքը միայն հնարավոր է ռուսական կողմի ներկայությամբ։ Արցախ մեկնող քաղաքացիներից Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այս այցով ցանկանում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ալիևի` Լաչինի միջանցքի բաց լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Նշենք, որ տեղանքում, որտեղ սպասում են արցախցիները բջջային կապը գրեթե չի գործում, ինչի պատճառով Factor TV-ն հնարավորություն չունի ուղիղ եթեր ապահովելու։

[1ebdadebaa102c7e4c7ebe33b0c9a259.jpg]

Հիշեցնենք, Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ միջանցքը փակ է` ավելի քան յոթ ամիս, արդեն մեկ ամսից ավելի է միջանցքը փակ է նաև հումանիտար բեռների համար, ինչի հետևանքով Արցախում սննդամթերքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակաս կա։

 

Լրացում. Արցախ մեկնող քաղաքացիներն այդպես էլ չկարողացան մեկնել Ստեփանակերտ։ Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ փորձել է կապ հաստատել ռուս խաղաղապահների հետ, սակայն, նրանք այդպես էլ որևէ կերպ չեն արձագանել։ Արցախի քաղաքացիները վերադառնում են Կոռնիձոր։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250