Սպասվում է մինչև 48 աստիճան տաքություն․ Եվրոպայում ծայրաստիճան շոգերը շարունակվում են պահպանվել
Նախազգուշացումներ են տրվել այն բրիտանացիներին, որոնք պիտի ճանապարհորդեն Իտալիայի, Իսպանիայի կամ Հունաստանի ուղղություններով, որ այս երկրներում ծայրահեղ շոգեր են սպասվում։ Այս մասին հաղորդում է Sky news-ը։
Հաղորդվում է, որ ըստ օդերևութաբանների՝ այս շաբաթ հարավային Եվրոպայում ջերմաստիճանը նոր ռեկորդային ցուցանիշներ կգրանցի:
Վերջին կանխատեսումները ցույց են տալիս՝ մոտակա օրերին ջերմաստիճանը կհասնի +44- ի։
Նշվում է, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը կանխատեսել է՝ այս շոգերը պահպանվելու են նաև օգոստոսին։
Իսկ ի՞նչ իրավիճակ է տիրում Եվրոպայում
Կանխատեսվում է, որ Հունաստանում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ նաև այս շաբաթ։ Աթենքում շաբաթա վերջին ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 43-ի։
Առնվազն 6 ծովափնյա քաղաքի տարհանման հրաման է տրվել։ Հունաստանի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է՝ այս շաբաթ հրդեհի բարձր ռիսկը կպահպանվի:
Իսպանիայում ջերմաստիճանը կշարունակվի բարձրանալ։ Սևիլիայի մոտ գտնվող Գվադալկիվիր հովտում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 44 աստիճան:
Նշվում է, որ իսպանական Լա Պալմա Կանարյան կղզում անտառային հրդեհները շարունակում են անվերահսկելի մնալ: Ավելի քան 4000 բնակիչ ստիպված լքել են իրենց տները։ Ավելի քան 300 հրշեջներ, ինը ջրատար ուղղաթիռ և երկու ինքնաթիռ փորձում են մարել կրակը։
Իտալիայում էլ պատրաստվում են նոր ռեկորդային ջերմաստիճանի: Կանխատեսվում է 48 ատիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Երևան թռչող ռուսական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայր...
1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան
Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը։ Արդյունքներն արդեն հրապարակված են։ Այս...
ՀՀ-ում մեկնարկել է բուհերի լրացուցիչ մրցույթի փուլը
Հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը։ Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում․ Hetq.am
Hetq.am-ը գրում է Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել ն...