ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանից պատասխան կլինի․ Պուտինը՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կպատասխանի Ուկրաինային Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության համար։
«Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունը անիմաստ և դաժան հանցագործություն էր։ Կամուրջը երկար ժամանակ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստում է առաջարկներ։
«Ռուսաստանից, իհարկե, պատասխան կլինի։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկություններ է պատրաստում»,- ասել է նա։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ակնկալում է Ղրիմի կամրջի անվտանգության մակարդակի բարձրացման կոնկրետ առաջարկներ, հաշվի առնելով, որ այսօր տեղի ունեցածն արդեն երկրորդ ահաբեկչությունն է ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտում։
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինի խոսքով` կամրջի մի կողմում երկկողմանի երթևեկությունը կարող է սկսվել սեպտեմբերի 15-ին, երկրորդ կողմում ՝ նոյեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս ուղերձով՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հանձնելու Արցախ չունենք․ Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը․ օր 2-րդ
Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջելու Արցախ չունենք․ սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում․ Արցախի պետնախարարի հայտարարությունը
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձ է հղել։ «Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝ Արցախի Հանրապետու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը խոսել է իր՝ «Կրեմլի մարդ» լինելու մասին
Ես գիտեմ, որ իմ քայլով ես ցավ եմ պատճառում շատ մարդկանց, նրանք պետք է ընդունեն, որ ես ազնվորեն վեր եմ կացել-եկել Արցախ՝...