ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը խոսել է իր՝ «Կրեմլի մարդ» լինելու մասին
Ես գիտեմ, որ իմ քայլով ես ցավ եմ պատճառում շատ մարդկանց, նրանք պետք է ընդունեն, որ ես ազնվորեն վեր եմ կացել-եկել Արցախ՝ թողել իմ ընտանիքը, լավ կյանքը, որովհետև հասկանում եմ, որ Արցախի հարցը շատ բարդ ու լուրջ է, ճգնաժամային է: Նման պատասխան տվեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ այսօր, Ռադիո «Ավրորայի» ուղիղ եթերում այն հարցին, թե տարածված կարծիք կա, որ ինքը Կրեմլի կողմից է ուղարկված:
«Եթե մարդիկ ընդունեն, որ Ռուբեն Վարդանյանը ամեն ինչ թողել և եկել է՝ առանց հետին մտքերի, եթե հասկանան, որ այն ինչ արել է Ռուբեն Վարդանյանը, նորմալ է, ամեն ինչ տեղը կընկնի: Աննորմալը դարձել է նորմալ, իսկ նորմալը՝ ինչ-որ հերոսություն: Ես գիտեմ, որ իմ քայլով ես ցավ եմ պատճառում շատ մարդկանց, նրանք պետք է ընդունեն, որ ես ազնվորեն վեր եմ կացել-եկել Արցախ՝ թողել իմ ընտանիքը, լավ կյանքը, որովհետև հասկանում եմ, որ Արցախի հարցը շատ բարդ ու լուրջ է, ճգնաժամային է: Հարց է առաջանում, բա ինչու՞ այդ լուրերը տարածողներն Արցախում չեն, մյուս կողմից շատ հեշտ է տարածել, թե ես մի կողմից Անգլիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի, կամ չգիտեմ Ճապոնիայի մարդն եմ, մնացել է Բրազիլիայի մարդը դարձնեն: Ինչ ասես, տարածում են, հա, ասում են, թե փող լվանալով է զբաղված, պատրաստ են ամեն ինչ տարածել իմ մասին, միայն թե այդ հարցը ինքներն իրենց չտան, թե ինչու՞ իրենք էլ Արցախում չեն: Այդպիսով փորձում են իրենց արդարացնել, որ իրենք իրավունք ունեն ոչ մի բան չանելու»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջելու Արցախ չունենք․ սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում․ Արցախի պետնախարարի հայտարարությունը
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձ է հղել։ «Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝ Արցախի Հանրապետու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հանձնելու Արցախ չունենք․ Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը․ օր 2-րդ
Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում...
ՈՒՂԻՂ․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս ուղերձով՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ:
ՈՒՂԻՂ․ ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ Ֆրանս-պրեսս գործակալությանը
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել Ֆրանս-պրեսս գործակալությանը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։