ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հանձնելու Արցախ չունենք․ Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը․ օր 2-րդ
Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում են՝ «Մենք հանձնելու Արցախ չունենք»։
Երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր․ «Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատաանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները:
Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են:
Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջելու Արցախ չունենք․ սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում․ Արցախի պետնախարարի հայտարարությունը
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձ է հղել։ «Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝ Արցախի Հանրապետու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը խոսել է իր՝ «Կրեմլի մարդ» լինելու մասին
Ես գիտեմ, որ իմ քայլով ես ցավ եմ պատճառում շատ մարդկանց, նրանք պետք է ընդունեն, որ ես ազնվորեն վեր եմ կացել-եկել Արցախ՝...
ՈՒՂԻՂ․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս ուղերձով՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ:
ՈՒՂԻՂ․ ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ Ֆրանս-պրեսս գործակալությանը
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել Ֆրանս-պրեսս գործակալությանը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։