Արցախահայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև․ Արցախի նախագահ
Արցախահայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ստիպված հաշվի են նստում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ` հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր:
«Շրջափակման ողջ ընթացքում մենք հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը: Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, բայց ո՛չ Եռակողմ հայտարարության, ո՛չ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների և այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք»,- ասել է նա:
Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ Արցախի հետ:
«Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը»,- շեշտել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...