![Լեհ բժիշկները՝ Սաակաշվիլիի անալիզներում թունավորման նշանների մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/466a85cfc832cd855318085149e0842e.webp)
Լեհ բժիշկները՝ Սաակաշվիլիի անալիզներում թունավորման նշանների մասին
![Լեհ բժիշկները՝ Սաակաշվիլիի անալիզներում թունավորման նշանների մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/466a85cfc832cd855318085149e0842e.webp)
Լեհ բժիշկները ստացել են Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և համաձայնել են, որ քաղաքական գործչի մարմնում ծանր մետաղների պարունակությունը՝ համաձայն ավելի վաղ ստացված թեստերի արդյունքների, նորմալ է, ասել է բուժհաստատության կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
Լեհ բժիշկները վերջերս հետազոտություն են անցկացրել քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ, նրանք Վրաստան են ժամանել Սաակաշվիլիի ընտանիքի անդամների խնդրանքով։
«Մենք քննարկել ենք ամեն ինչ, ներառյալ մեր սննդաբանի, էնդոկրինոլոգի գրառումները, մեր առաջարկած ճաշացանկը, հիվանդին անհրաժեշտ կալորիաների ընդունումը: Զրույցում մենք արձանագրեցինք մեր ցանկությունն ու ափսոսանքը, որ հիվանդը լիովին հաշվի չի առել մեր առաջարկությունները: Լեհ բժիշկները ստացել են ողջ տեղեկատվությունը»,-ասել է Չխաիձեն լրագրողներին:
Նրա խոսքով, օտարերկրյա գործընկերները հաստատել են, որ եթե Սաակաշվիլին վերցնի անհրաժեշտ սնունդը, նրա վիճակն ավելի լավ կլիներ։ Չխաիձեն հավելել է, որ բժիշկները ծանոթացել են նաեւ Վրաստանից եւ Գերմանիայից անալիզների արդյունքներին, որոնց համաձայն՝ «մետաղից որեւէ թունավորման մասին խոսք չկա»։
«Մենք իրենց ցույց տվեցինք այս արդյունքները, և նրանք համաձայնեցին, որ այս տվյալներով ցուցանիշները նորմալ են»,- ասել է տնօրենը՝ հավելելով, որ նախկին նախագահի առողջական վիճակը ներկայումս կայուն է։
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել էր, որ լեհ բժիշկներից մեկը, ով Թբիլիսիի կլինիկաներից մեկում Սաակաշվիլիի առողջական վիճակի ուսումնասիրություն է անցկացնում, իբր փորձել է անօրինական կերպով հանել քաղաքական գործչի անալիզների նմուշը՝ այն թաքցնելով իր կոշիկների մեջ։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, հետաքննվում է մի քանի քրեական գործերով։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։