Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. ՔՊ-ական պատգամավոր
Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, բայց Հայաստանի դերն ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցերն այս շրջանակում պետք է քննարկվեն, որպեսզի ունենա միջազգային տեսանելիություն»,–ասաց Խանդանյանը։
Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, և իրենք այդ մասին անդադար խոսում են բոլոր խորհրդարանական շփումներում, բայց նաև ընդգծեց, որ Հայաստանի դերը ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է։
«Մեր դերը պետք է լինի փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում համապատասխան որոշումների հասնել, որոնք կենթադրեն նաև որոշակի գործողություններ. օրինակ` միջազգային ավելի լայն ներկայություն Լեռնային Ղարաբաղում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»,–ասաց Խանդանյանը։
Խանդանյաննընդգծեց, որ պետք է պահպանվեն նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները և իրագործվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Պատգամավորի խոսքով` միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և այդ ընկալումը միջազգային գործընկերների մոտ առկա է։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն արցախցիների կարիքների համար չի բացառել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կո...
Իմ մայրը նման բառապաշար չունի. Մարիա Կարապետյանը` մոր հայհոյանքների մասին
Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի։ Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ, անդրադառնալով համացանցո...
Արայիկ Հարությունյանը միացավ նստացույց անող քաղաքացիներին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն Ստեփանակերտի հրապարակում տեղադրված վրանում է։ Հիշեցնենք, որ քիչ առաջ նա հանդե...
Պե՞տք է օգտագործել Խանքենդի անունը և դնել Ստեփանակերտ անունից առաջ․ Նատալի Լուազոն՝ Տոյվո Կլաարին
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ում վերահրապարակել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով...