Զելենսկին սպառնացել է չմասնակցել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին․ NYT
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չմասնակցել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին, հայտնում է The New York Times-ի աղբյուրը։ Միջոցառումն անցկացվել է նախօրեին՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը։
Ըստ ամերիկյան թերթի՝ Զելենսկին և Կենտրոնական Եվրոպայում նրա կողմնակիցները ցանկանում էին ավելին, քան ասված էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի մեջ։ Նախագահին զայրացրել է այն, որ դաշինքը Ուկրաինայի առջև պայմաններ է դնում նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հրավեր ստանալու համար։ Գագաթնաժողովի առաջին օրը նա թվիթ է գրել, որտեղ այն անվանել է աննախադեպ և անհեթեթ։ The New York Times-ի աղբյուրը, ինչպես նաև The Washington Post-ի զրուցակիցն ավելի վաղ ասել են, որ այս գրառումը վրդովեցրել է ամերիկյան պատվիրակությանը։
Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում նախօրեին՝ հուլիսի 12-ին։ Նախկինում նման մարմին կար միայն Ռուսաստանի հետ, Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ուներ միայն համատեղ հանձնաժողով։ Հանձնաժողովի նիստ գումարելը կարող է արգելափակվել դաշինքի ցանկացած պետության կողմից։ Խորհրդի գումարումը չի կարող արգելափակվել։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Սա հենց սարսափն է․ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան Արցախի այսօրվա հավաքական կերպարն են․ Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող..., գրում է Արցախի Հանր...