ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջարկել եմ կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցությունների տրամաբանության մեջ․ Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսաուղերձ է հղել՝ անդրադառնալով Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով բանակցություններին։
Նա նշել է, որ վերջերս իր արած առաջարկը չէր նշանակում 3 ամսում հարցերը լուծել։
«Ես առաջարկել եմ կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցությունների տրամաբանության մեջ, փիլիսոփայության, նարատիվի մեջ, ոչ թե հարցը լուծել 3 ամսվա ընթացքում»,- ասաց նա՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն քննադատություններին, որ «եթե Օսկանյանը կարող էր հարցը լուծել, իր պաշտոնավարման 10 տարիներին թող լուծեր»:
«Իմ նախարարության շրջանում ես կարողացել եմ Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային տրամաբանություն, փիլիսոփայություն, նարատիվ փոխել լիսաբոնյան տրամաբանությունից, որտեղ 50-ից ավել ԵԱՀԿ անդամ երկրներ 96 թվականին հայտարարել էին, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում։ Այդ նարատիվից, այդ տրամաբանությունից ես բերել, հասցրել եմ նրան,որ միջազգային հանրությունը, միջնորդները, որպես իրենց վերջնական առաջարկ տպվի, որ «մենք աշխատել ենք այսքան տարիներ», որպես վերջնական եզրակացություն տրվի այն, որ հարցը պետք է լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա»,- ասաց դիվանագետը:
Ըստ նրա՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրվել էր բանակցային փաստաթղթում:
«Սա հնարավոր է եղել նաև ի պատիվ և շնորհիվ նրա, որ Լիսաբոնում, երբ այս հայտարարությունը եղավ, Լևոն Տեր-Պետրոսյանը միանգամից, հենց տեղում խեղդեց այս առաջարկի էությունը՝ հակադրվելով դրան։ Եվ այդ ողջ հանրությանը հստակորեն ասելով, որ չի կարող այդպես լինել, չի կարող: Եվ դրանից հետո նա Փաշինյանի նման չգնաց ինչ-որ անհեթեթ բացատրությունների, որ նախկինում այս է եղել, այն է եղել, նա մնաց սկբունքային իր դիրքորոշման մեջ։ Դրանից հետո Քոչարյանը հստակ հանձնարարական տվեց ինձ փոխել հաստատված բանակցային տրամաբանությունը, օրակարգային նոր հարցեր բերել, և ես մեր դիվանագետների օգնությամբ և շնորհիվ կարողացա փոխել»,-ասաց Օսկանյանը:
«Դրանից հետո երրորդ նախագահը կարողացավ պահել բանակցային այդ տրամաբանությունը: Փաշինյանը, ահավասիկ, ուղղակի փոշիացրեց այդ բոլորը, փոշիացրեց, իր հայտարարություներով, իր դիվանագիտական անհմտությամբ, հակասական հայտարարություններով, ուղղակի փոշիացրեց։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք։»,- նշեց նախկին արտգործնախարարը:
Վարդան Օսկանյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ դեռևս հնարավոր է փոփոխություններ մտցնել բանակցություններում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը խոսել է իր՝ «Կրեմլի մարդ» լինելու մասին
Ես գիտեմ, որ իմ քայլով ես ցավ եմ պատճառում շատ մարդկանց, նրանք պետք է ընդունեն, որ ես ազնվորեն վեր եմ կացել-եկել Արցախ՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջելու Արցախ չունենք․ սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում․ Արցախի պետնախարարի հայտարարությունը
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձ է հղել։ «Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝ Արցախի Հանրապետու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հանձնելու Արցախ չունենք․ Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը․ օր 2-րդ
Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում...
ՈՒՂԻՂ․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս ուղերձով՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ: