Սաուդյան Արաբիան տասնապատկել է Ռուսաստանից էժան մազութի գնումները
2023 թվականի հունիսի արդյունքների համաձայն՝ Սաուդյան Արաբիան օրական միջինը 193 հազար բարել մազութ է գնել Ռուսաստանից, ինչը տասն անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Kpler-ի թրեյդերների ու վերլուծաբանների հաշվարկներին։
Նման մատակարարումներով Սաուդյան Արաբիան ցանկանում է ապահովել էլեկտրաէներգիայի արտադրությունը ամռանը, երբ շոգի պատճառով սպառումը կտրուկ աճում է։ Բացի այդ, զգալի զեղչով գնված ռուսական էժան վառելիքը թույլ է տալիս պահպանել նավթի մատակարարումների ծավալը համաշխարհային շուկայում՝ հաշվի առնելով արդյունահանումը նվազեցնելու սեփական պարտավորությունները։
Ռուսաստանից Սաուդյան Արաբիա մազութի մատակարարումները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ ԵՄ-ն էմբարգո է սահմանել ռուսական նավթամթերքի գնման վրա։ 2023 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով երկիրը ձեռք է բերել 2,86 մլն տոննա մազութ, մինչդեռ ամբողջ 2022 թվականի համար գնվել է ընդամենը 1,63 մլն տոննա։
Վերլուծաբանները կարծում են, որ Սաուդյան Արաբիան զգալի օգուտներ է ստանում հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Եթե մազութի գնումներ չլինեին, երկիրը կօգտագործեր սեփական վառելիքը, ինչը կհանգեցներ սեփական եկամուտների նվազմանը։ Բացի այդ, մազութի մի մասը վերավաճառվում է ավելի թանկ գնով, իսկ հուլիսի վերջին նման վերավաճառքների թիվը հունիսի համեմատ կարող է կրկնապատկվել։
Մայիսի 21-ին Bloomberg-ը, վկայակոչելով Kpler-ի վերլուծաբանների վիճակագրությունը, հայտնել է, որ Հարավարևելյան Ասիայի երկրների համար ծայրահեղ շոգը առաջացրել է Ռուսաստանից ածուխի, գազի և մազութի մատակարարումների պահանջարկի աճ։ Միևնույն ժամանակ, Չինաստանը և Հնդկաստանը շարունակում են մնալ ռուսական հումքի հիմնական ներկրողները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն մեծ զեղչերով են գնում ռուսական նավթամթերքը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքո՞ւմ․ Բադասյանը «հոնքի փոխարեն, աչքն է հանել»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 13-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ու ՔԿ ղեկավար Արգիշտի...
«Վագների» ապստամբության ժամանակ ռուսաստանցիները բանկերից 100 միլիարդ ռուբլի կանխիկ գումար են վերցրել. ԿԲ
Հունիսին Ռուսաստանում աճեց կանխիկի պահանջարկը, ինչը հանգեցրեց բանկերից 500 միլիարդ ռուբլու չափով իրացվելիության արտահոսք...
Արցախում միրգ-բանջարեղենը սահմանվածից անհամեմատ բարձր գնով է իրացվում․ հայտարարություն
«Արցախի ջերմոցային տնտեսությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` խիստ դ...