Ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքո՞ւմ․ Բադասյանը «հոնքի փոխարեն, աչքն է հանել»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 13-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին հրավիրել է փակ նիստի՝ ավտոներկրողների թեմայով: Երեկ տեղեկացանք, որ Քյարամյանը մերժել է գալ՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը պատճառաբանելով, ուստի նիստը չի կայանա: Փոխարենը ՊԵԿ նախագահն օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, և ՔՊ-ում ատամները սրած սպասում են, թե երբ է այն ԱԺ գնալու, որ մերժեն։
Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե Բադասյան-Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով և քրեական գործերով «ջրում» է ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը։ Մենք թեմային անդրադարձել ենք։ ՊԵԿ ներկայացրած օրենքի նախագծի նպատակը «թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է»:
Այսինքն՝ եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, ԱԱՀ-ն կվերադարձվի միայն ավտոդիլերներին եւ նրանց մասնաճյուղերին, ՔՊ-ում կարծում են, որ դրանով կխրախուսեն ոլորտում մենաշնորհներ ստեղծելուն, և ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Սաուդյան Արաբիան տասնապատկել է Ռուսաստանից էժան մազութի գնումները
2023 թվականի հունիսի արդյունքների համաձայն՝ Սաուդյան Արաբիան օրական միջինը 193 հազար բարել մազութ է գնել Ռուսաստանից, ին...
«Վագների» ապստամբության ժամանակ ռուսաստանցիները բանկերից 100 միլիարդ ռուբլի կանխիկ գումար են վերցրել. ԿԲ
Հունիսին Ռուսաստանում աճեց կանխիկի պահանջարկը, ինչը հանգեցրեց բանկերից 500 միլիարդ ռուբլու չափով իրացվելիության արտահոսք...
Արցախում միրգ-բանջարեղենը սահմանվածից անհամեմատ բարձր գնով է իրացվում․ հայտարարություն
«Արցախի ջերմոցային տնտեսությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` խիստ դ...