F-16-երի փոխանցումն Ուկրաինային միջուկային սպառնալիք է Ռուսաստանի համար․ Լավրով
Ռուսաստանը միջուկային ոլորտում Արևմուտքից սպառնալիք կհամարի այն փաստը, որ Ուկրաինան ունի F-16 կործանիչներ։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան տեղեկացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ «չի կարող անտեսել այդ ինքնաթիռների միջուկային զենք կրելու հնարավորությունը»։
«Այստեղ ոչ մի երաշխիք չի օգնի։ Ռազմական գործողությունների ընթացքում մեր զինվորականները չեն հասկանա՝ նշված տիպի յուրաքանչյուր կոնկրետ ինքնաթիռ սարքավորվա՞ծ է միջուկային զենքի մատակարարման համար, թե՞ ոչ»,- ասել է Լավրովը։
Նախարարը պարզաբանել է, որ «Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք»։
Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառման պայմաններին, ապա դրանք, Լավրովի խոսքով, գրված են Ռուսաստանի ռազմական դոկտրինում։ Վարչության պետը նշել է, որ դրանք քաջ հայտնի են, և ինքն այլևս չի կրկնի։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Սա հենց սարսափն է․ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան Արցախի այսօրվա հավաքական կերպարն են․ Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող..., գրում է Արցախի Հանր...