Բլինքենը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը․ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման անհրաժեշտության մասին, հայտնում է Պետդեպարտամենտը։
«Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը»,- նշվում է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում պետքարտուղարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններին։
Երեքշաբթի ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր Լաչինի անցակետի աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված «մաքսանենգության փաստերի հետ»։
Նույն օրը Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի ընթացքում Փաշինյանը նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
Ադրբեջանը սահմանային անցակետ է ստեղծել Լաչինի ճանապարհին 2023 թվականի ապրիլի 23-ին։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը (ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը)։ Սա Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։ Հայաստանի իշխանությունները բազմիցս բարձրացրել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Սա հենց սարսափն է․ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան Արցախի այսօրվա հավաքական կերպարն են․ Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող..., գրում է Արցախի Հանր...