Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի. Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը` գրել է.
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում` հին ընտանեկան տեսանյութ տարածելով և փորձելով կոծկել իր երկրի և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը:
Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և այդ մարդկանց սովամահ անելով: Հենց սա էլ փորձում է թաքցնել Հաջիևն իր սուտ հայտարարությամբ:
ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում այս հանցանքի համար»:
Նշենք, որ Հաջիևը պնդել է, թե Լաչինի միջանցքը բաց է, իսկ անցակետը կապ չունի ողբերգության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Սա հենց սարսափն է․ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան Արցախի այսօրվա հավաքական կերպարն են․ Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող..., գրում է Արցախի Հանր...
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը․ կորոշենք հետագա անելիքները․ Արցախի պետնախարար
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայ...