ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալում Ստանիսլավ Ռժիցկիի սպանության մեջ կասկածվողին
Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է Կրասնոդարի վարչակազմի զորահավաքային աշխատանքների բաժնի պետի տեղակալ Ստանիսլավ Ռժիցկիի սպանության մեջ կասկածվող Սերգեյ Դենիսենկոյի ձերբակալման կադրերը։
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կրասնոդարի երկրամասում ձերբակալվել է Ռժիցկիի սպանության մեջ կասկածվողը: Ավելի ուշ գերատեսչությունը պարզաբանել էր, որ ձերբակալվածը 1959 թվականին ծնված Ստանիսլավ Ռժիցկիի սպանության մեջ կասկածվողն է։
Նրանից առգրավվել է խլացուցիչով ատրճանակ, որի կրակոցից սպանվել է Ռժիցկին։ SHOT թելեգրամյան ալիքի տվյալներով` Դենիսենկոն ծագումով Սումիի մարզից է, նախկինում եղել է Ուկրաինայի կարատե-դոյի ֆեդերացիայի նախագահը։