ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որին արդեն ժամանել են դաշինքի մի շարք անդամ երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնում է BBC-ին։
ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների քննարկման հիմնական թեման է լինելու Ուկրաինան, որը ցանկանում է դառնալ դաշինքի անդամ, սակայն չի կարող դա անել, քանի դեռ երկրում շարունակվում են Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները։
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ դաշնակիցներն Ուկրաինային հստակ, դրական ուղերձ կհղեն՝ կապված դաշինքին անդամակցության հետ։ Նա շեշտել է, որ ինչ-որ պահի Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։
Իր հերթին գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-ի 31 անդամներից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ վերջնական նպատակը դաշինքի անդամ դառնալն է։
Հուլիսի 12-ին նախատեսված է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը:
Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ նաև հայտարարվեց, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ, ինչպես և ում շնորհիվ խախտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը. մանրամասներ
Հանրության շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախկինում խախտված ռազմական բալանսի մասին, ինչն էլ, ըստ էու...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՌԴ-ում արձագանքել Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությանը
Ուկրաինայում սկսվել է թուրքական ավիաշինական Baykar ընկերության կողմից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության ձե...