ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական Ка-52 ուղղաթիռը վախեցնում է լողաափում հանգստացողներին
Էքստրեմալ հանգիստ՝ Բերդյանսկի լողափերից մեկում։ Թելեգրամյան ալիքներում շարունակվում է տարածվել այս տեսանյութը, որտեղ հստակ երևում է՝ ռազմական Ка-52 ուղղաթիռը շատ ցածր է թռչում հասարակական նշանակություն ունեցող լողափում։ Մարդիկ սարսափած վազում են այս ու այն կողմ։
Նշենք, որ Բերդյանսկը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցավ Ռուսաստանի տիրապետության տակ։