ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահմեդականները բողոքի ցույց են անում` ընդդեմ Ղուրանի պղծման

Ստոկհոլմի (Շվեդիա) մզկիթներից մեկի տարածքում մահմեդականները բողոքի ցույց են անցկացրել Ղուրանի պղծման դեմ։ 

 

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնել և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, ապա այրել էջերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։
 

Քաղաքականություն