Ռուսաստանը համարժեք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման. Լավրով
Մոսկվան համարժեք և վաղօրոք քայլեր է կատարում՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ընդլայնման հնարավորության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսայիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք ձեռնարկում ենք համարժեք քայլեր և վաղօրոք քայլեր», - ասել է Լավրովն, անդրադառնալով այն հարցին, թե ինչ է պատրասվում անել Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ին նոր երկրների՝ Ուկրաինայի հնարավոր և Շվեդիայի անդամակցության մասին։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությանն ապշեցրել է, թե Ֆինլանդիան և Շվեդիան ինչ արագությամբ հրաժարվեցին չեզոքությունից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
«Արդեն թե՛ Հելսինկին, թե՛ Ստոկհոլմը Միացյալ Նահանգների հետ քննարկում են շատ հարցեր, կապված դաշինքի ենթակառուցվածքների ծավալման հետ, անմիջականորեն Ռուսաստանի Դաշնության հետ սահմաններին՝ Ֆինլանդիայի դեպքում, և մեր սահմաններին շատ մոտ՝ Շվեդիայի դեպքում», - նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաների անցուդարը․ Ադբեջանի ԱԳՆ խոսնակ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաները: Այս մասին թվիթերյան իր էջում է գրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալհան...
Քանի՞ ռուս զինվորական է զոհվել ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ․ Meduza-ի և Mediazona-ի անդրադարձը
Ռուս-ուկրաինական պատերազմում մոտ 47,000 ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին գրում են Meduza և Mediazona-ն, վկայակոչելով՝ ռու...
Բայդենը կարող էր 5 րոպեում ավարտել պատերազմը. Զելենսկին ասել է՝ որ դեպքում և պատասխանել Թրամփին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող էր հինգ րոպեում վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, եթե խոսքը լիներ ուկրաինական տարածքների հա...
Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայան, որտ...