ՌԴ-ն համարժեք միջոցներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ. Լավրով
Ռուսաստանը գիտի՝ ինչ միջոցներ ձեռնարկի և ինչպես դրանք գործնականում կիրառի անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք համարժեք քայլեր ենք ձեռնարկում, և համարձակվում եմ հավաստիացնել ձեզ՝ նախօրոք», – պատասխանել է Լավրովը լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան ապշած է, թե ինչ արագությամբ են Շվեդիան և Ֆինլանդիան չեզոք կարգավիճակից և առավելություններից հրաժարվել հանուն դաշինք մտնելու, և համապատասխան հետևություններ կանի:
Հիշեցնենք` Շվեդիան և Ֆինլանդիան 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հանձնեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Շվեդիայի անդամակցության գործընթացը կանգ է առել։ Պատճառը այն է, որ Անկարան հրաժարվել է համաձայնեցնել հայտը Ղուրանն այրելու ակցիայի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներին արտահանձնելուց հրաժարվելու պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...