![«Օսկանյանը 10 տարի արտգործնախարար է եղել, ո՞նց չի լուծել այդ խնդիրը, հիմա գալիս է՝ երեք ամսում լուծի՞». Սուքիասյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/b06a418ed77445d6947d68728450d899.webp)
«Օսկանյանը 10 տարի արտգործնախարար է եղել, ո՞նց չի լուծել այդ խնդիրը, հիմա գալիս է՝ երեք ամսում լուծի՞». Սուքիասյան
![«Օսկանյանը 10 տարի արտգործնախարար է եղել, ո՞նց չի լուծել այդ խնդիրը, հիմա գալիս է՝ երեք ամսում լուծի՞». Սուքիասյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/b06a418ed77445d6947d68728450d899.webp)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ իրեն և մի խումբ դիվանագետերի լիազորություն տալու դեպքում կփոխվի հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը։
«Վարդան Օսկանյանը այն անձն է, որը ժամանակին խորհուրդ է տվել, որ Ղարաբաղը դուրս գա բանակցություններից։ Նախ պետք է հասկանալ, թե դրանից հետո Ղարաբաղը ինչ աստիճանի վնասներ կրեց, նոր դրանից հետո հասկանանք, թե ով ինչ է ասում։
Հիմա ամեն ինչ շատ թափանցիկ ու ժողովրդավար է, ու մարդիկ չեն մոռանում, թե մարդը իր գործունեության ընթացքում ինչ սխալներ է կատարել։ Այդ մարդը 10 տարի Հայաստանում չի գտնվել, մեր մարմինները պետք է դա պարզեն, ինչով է զբաղվել, ով է նա։ Բա, որ նա 10 տարի արտգործնախարար է եղել, ո՞նց չի լուծել այդ խնդիրը, հիմա գալիս է՝ երեք ամսում լուծի՞»,- ասել է նա։
Սուքիասյանը նշել է, որ համապատասխան մարմինները պետք է լուրջ քննության ենթարկեն Վարդան Օսկանյանի վերջին 30 տարվա գործունեությունը։