ՆԱՏՕ-ն Ուկրաինային հրավեր կուղարկի, երբ պայմանները կատարվեն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական դաշինքին միանալու հրավեր կուղարկի, երբ անդամները համաձայնեն, ու պայմանները կատարվեն։ Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ «աբսուրդ» կլինի, եթե ՆԱՏՕ-ի առաջնորդները չառաջարկեն իր երկրին անդամակցության ժամկետը:
Պատասխանելով Զելենսկու քննադատության մասին հարցին՝ Սթոլթենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ից երբևէ ավելի ուժեղ ուղերձ չի եղել, թե՛ երբ խոսքը վերաբերում է անդամակցության ուղու քաղաքական ուղերձին, թե՛ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից կոնկրետ աջակցությանը»:
Նա ասել է, որ դաշինքին նախորդ անդամակցությունները ժամանակացույցով չեն ուղեկցվել:
«Եթե նայեք անդամակցության բոլոր գործընթացներին, ապա այդ գործընթացների համար ժամկետներ չեն եղել։ Դրանք միշտ էլ եղել են հիմնված պայմանների վրա»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...