22-ամյա երիտասարդը արդուկի մալուխով խեղդամահ է արել տանտիրոջը, ապա դիակը թաքցրել է պահարանում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 12-ին, ժամը 13:35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանություն
կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երկաթուղայինների 7-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին, ժամը 00։30-ի սահմաններում, Երկաթուղայինների 7-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ արդուկի մալուխը պարանոցին փաթաթելով՝ խեղդամահ է արել տանտիրոջը՝ 44-ամյա Վահան Եղյանին, ապա դիակը թաքցրել է պահարանում:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Քննչական գործողության ընթացքում հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դիակը՝ արդուկի մալուխը պարանոցին փաթաթած վիճակում:
Սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ․ մանրամասներ երեխաների մահվան դեպքից
Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ, նրանց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մասիսում վագոն-տնակ է այրվել
Հուլիսի 12-ին, ժամը 10։44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաստանում հորդառատ անձրևի հետևանքները
Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում են Վրաստանի լրատվամիջոցները։ Նշվո...
Ռաֆթինգի ժամանակ անհետացել է զբոսաշրջիկների խումբ՝ 11 երեխաներով. ՌԴ
22 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբը, այդ թվում՝ 11 երեխա, անհետացել է ՌԴ Պերմի երկրամասում՝ Ուսվա գետում ռաֆթինգի ժ...