Հուլիսի 16-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար
Հուլիսի 16-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ է այցելությունների համար: Այս մասին հայտնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց-ը:
«Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 16-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,- գրված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...