Սոչի թռչող ինքնաթիռները զանգվածաբար վայրէջք են կատարում այլընտրանքային օդանավակայաններում
Սոչիում հորդառատ անձրևների պատճառով ինքնաթիռները սկսել են զանգվածաբար ուղարկվել դեպի այլընտրանքային օդանավակայաններ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում 17 օդանավ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ՝ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Միաժամանակ, Մոսկվայի ժամանակով ժամը 2:00-ից Սոչիի օդանավակայանը սկսել է աշխատել կանոնավոր ռեժիմով և արդեն ստացել է ուղարկված 17 ինքնաթիռներից 15-ը։ Այսինքն՝ օդանավակայանը գործում է ըստ փաստացի եղանակի և սպասարկում է ժամանող բոլոր չվերթները, մնացած երկու թռիչքները սպասվում են առաջիկայում, հայտնում են մամուլի ծառայությունից։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Որպես անհետ կորած որոնվող Ալվարդ Խաչատրյանը հայտնաբերվել է
Հուլիսի 8-ին հաղորդվել էր 2007 թ. ծնված Ալվարդ Խաչատրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողն...