Գերմանական Rheinmetall կոնցեռնն Ուկրաինայում զրահատեխնիկայի գործարան կբացի
Գերմանական Rheinmetall կոնցեռնը 12 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արեւմտյան հատվածում զրահատեխնիկայի արտադրության գործարան կբացի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Արմին Փափերգերը։
Rheinmetall-ը գործարանը կշահագործի ուկրաինական պետական պաշտպանական կոնցեռնի՝ Ukroboronprom-ի հետ համագործակցությամբ: Մայիսին ընկերությունները հայտարարել էին Ուկրաինայի «պաշտպանական տեխնոլոգիական կարողությունների» ամրապնդման համաձայնագրի մասին։
Գերմանական զենք արտադրող խոշորագույն ընկերությունը կսովորեցնի ուկրաինացիներին տանկեր և այլ զրահատեխնիկա կիրառելու համար:
Գործարանում, լիցենզիայով, ի թիվս այլ բաների, կառուցվելու և վերանորոգվելու են Fuchs զրահափոխադրիչներ։
«ուկրաինացիները պետք է օգնեն իրենց, եթե նրանք անընդհատ սպասում են եվրոպացիների կամ ամերիկացիների օգնությանը առաջիկա 10 կամ 20 տարիների ընթացքում… Դա անհնար է», - ասել է Փափերգերը:
Այս տարվա սկզբին ընկերության ներկայացուցիչը Rheinische Post թերթին ասել էր, որ ընկերությունը մտադիր է Ուկրաինայում բացել 200 միլիոն եվրո արժողությամբ մարտական տանկի գործարան, որը կարող է տարեկան մոտ 400 տանկ արտադրել։ Rheinmetall-ը նաև բանակցել է Գերմանիայում ամերիկյան MLRS HIMARS-ի արտադրության հնարավորության շուրջ։ Միաժամանակ ընկերությունն արտադրում է նաև Leopard տանկեր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...