ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի սեևծովյան շրջանների բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղից հետո հնարավոր աղետների մասին
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է վտանգի նախավերջին՝ նարնջագույն աստիճան երկրի Սև ծովի ափին գտնվող 15 շրջաններում, որոնցից շատերը հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով։ Այս մասին գրում է TACC գործակալությունը։
Կայքը գրում է, որ տարերային աղետների և բնակավայրերին հասցված վնասների հավանականության նախազգուշացումը գործում է մինչև հուլիսի 11-ը։ Անձրևների հետևանքների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Տեղեկություններ կան զոհերի մասին, նշում է A Haber հեռուստաալիքը։
Նշվում է, որ TRT հեռուստաընկերության փոխանցմամբ՝ շաբաթվա վերջին Թուրքիայի սևծովյան տարածաշրջանում տեղացած անձրևները Դուզջե, Բարթին, Գիրեսուն, Զոնգուլդակ, Օրդու, Սաքարյա և Սամսուն նահանգներում հանգեցրել են գետերի ափերի վարարմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանդված ասֆալտ, վնասված մեքենաներ, ջրով լցված տներ․ Սոչիում հորդառատ անձրևների հետևանքները
ՌԴ Սոչիի Խոստինսկի շրջանում հորդառատ անձրևների պատճառով փողոցները ծածկվել են ջրով, քաղաքի որոշ հատվածներում ասֆալտը փլու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոթորիկի պատճառով Սոչիի լողափերից մեկում 2 դելֆիններ ափ են դուրս եկել․ օգնության են հասել մարդիկ
ՌԴ քաղաք Սոչիում երկու դելֆիններ ափ են դուրս եկել փոթորիկի պատճառով: Ադլերի «Ճայ» լողափ դուրս եկած դելֆինները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղ՝ Սոչիում
ՌԴ Սոչիի Ադլեր շրջանում 100 մմ տեղումներ են։ Հորդառատ անձրևների հետևանքով որոշ ավտոճանապարհներում ժամանակավորապես արգելա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք թելեգրամյան ալիքներից։ Հրդեհը բռնկվել է ...