ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղ՝ Սոչիում
ՌԴ Սոչիի Ադլեր շրջանում 100 մմ տեղումներ են։ Հորդառատ անձրևների հետևանքով որոշ ավտոճանապարհներում ժամանակավորապես արգելափակվել է երթևեկությունը։
Սոչիում Խորոտա գետում աշխատել են «Վտանգավոր երևույթ» տվիչները, գործի են դրվել ազդանշանային և ձայնային սարքավորումները, մարդկանց տեղեկացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքային վարչակազմի Telegram ալիքից։
«Այժմ գետում ջրի մակարդակը նվազել է, սակայն բնակիչները և հյուրերը պետք է մնան տանը կամ ապահով վայրում, ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները»,- ասվում է քաղաքապետարանի թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ տեղի իշխանությունները չեն բացառում, որ Սոչիում հեղեղը կարող է շարունակվել։ Փոթորկի նախազգուշացումը ուժի մեջ է մինչև հուլիսի 10-ը։ Հիշեցնենք նաև, որ քաղաքի լողափերում լողալն արգելված է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանդված ասֆալտ, վնասված մեքենաներ, ջրով լցված տներ․ Սոչիում հորդառատ անձրևների հետևանքները
ՌԴ Սոչիի Խոստինսկի շրջանում հորդառատ անձրևների պատճառով փողոցները ծածկվել են ջրով, քաղաքի որոշ հատվածներում ասֆալտը փլու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոթորիկի պատճառով Սոչիի լողափերից մեկում 2 դելֆիններ ափ են դուրս եկել․ օգնության են հասել մարդիկ
ՌԴ քաղաք Սոչիում երկու դելֆիններ ափ են դուրս եկել փոթորիկի պատճառով: Ադլերի «Ճայ» լողափ դուրս եկած դելֆինները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի սեևծովյան շրջանների բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղից հետո հնարավոր աղետների մասին
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է վտանգի նախավերջին՝ նարնջագույն աստիճան երկրի Սև ծովի ափին գտնվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք թելեգրամյան ալիքներից։ Հրդեհը բռնկվել է ...