ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանդված ասֆալտ, վնասված մեքենաներ, ջրով լցված տներ․ Սոչիում հորդառատ անձրևների հետևանքները
ՌԴ Սոչիի Խոստինսկի շրջանում հորդառատ անձրևների պատճառով փողոցները ծածկվել են ջրով, քաղաքի որոշ հատվածներում ասֆալտը փլուզվել է, տները լցվել են ջրով, ջրի հոսքը քշել է տասը մեքենա։
Կիրակի գիշերն այստեղ տեղացել են մոտ 80 մմ տեղումներ։ Հորդառատ անձրևի հետևանքով քաղաքի որոշ հատվածներում ասֆալտը փլուզվել է, մեքենաները քշվել են ջրով։ Կադրերում երևում է, որ քանդված մեքենաները փողոցներից մեկում «պատնեշ» են կազմել։
Այժմ Սոչիի Խոստինսկի շրջանում վերացվում են վատ եղանակի հետևանքները։ Ջուրը դուրս է մղվում տների նկուղներից։ Հայտնի է, որ վատ եղանակի հետևանքների վերացման համար ներգրավված է 60 անձնակազմ և 15 միավոր տեխնիկա։
Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։
Հիշեցնենք, որ Սոչիում փոթորկի նախազգուշացումը շարունակվում է։ Նշվում է, որ տարերքների հիմնական ազդեցությունը սպասվում է երկուշաբթի գիշերը։ Նշենք նաև, որ Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոթորիկի պատճառով Սոչիի լողափերից մեկում 2 դելֆիններ ափ են դուրս եկել․ օգնության են հասել մարդիկ
ՌԴ քաղաք Սոչիում երկու դելֆիններ ափ են դուրս եկել փոթորիկի պատճառով: Ադլերի «Ճայ» լողափ դուրս եկած դելֆինները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի սեևծովյան շրջանների բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղից հետո հնարավոր աղետների մասին
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է վտանգի նախավերջին՝ նարնջագույն աստիճան երկրի Սև ծովի ափին գտնվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս տղամարդը Թաիլանդում նետվել է տաճարի տանիքից և մահացել
Թաիլանդում ռուս տղամարդը տաճարի տանիքից նետվել և մահացել է։ Այս մասին հայտնել են թելեգրամյան ալիքները։ Դեպքը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղ՝ Սոչիում
ՌԴ Սոչիի Ադլեր շրջանում 100 մմ տեղումներ են։ Հորդառատ անձրևների հետևանքով որոշ ավտոճանապարհներում ժամանակավորապես արգելա...