ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոթորիկի պատճառով Սոչիի լողափերից մեկում 2 դելֆիններ ափ են դուրս եկել․ օգնության են հասել մարդիկ
ՌԴ քաղաք Սոչիում երկու դելֆիններ ափ են դուրս եկել փոթորիկի պատճառով:
Ադլերի «Ճայ» լողափ դուրս եկած դելֆինները չեն կարողացել ինքնուրույն հասնել ջրին, դա նկատել են լողափի աշխատակիցներն ու անցորդները, ովքեր շտապել են օգնել կաթնասուններին։ Նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն վերադառնալ ջուր, իսկ երկրորդին օգնել են մարդիկ։ Նրանք մեծ դժվարությամբ, սակայն կարողացել են հետ մղել դելֆինին ծով։
Վատ եղանակն այժմ մոլեգնում է Կրասնոդարի երկրամասի գրեթե ողջ ափին, ինչպես նաև Աբխազիայում։ Սոչիի բոլոր քաղաքային լողափերը փակ են մինչև հուլիսի 10-ը: Նշվում է նաև, որ տորնադոյի առաջացման վտանգ կա.