44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ դասալքության համար քանի՞ անձի նկատմամբ է քրեական գործ հարուցվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր պատերազմի ժամանակ դասալքության դեպքերով հարուցված քրեական գործերին՝ ռազմական դրության պայմաններում.

Նա հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել շուրջ 12600 քաղաքացիական և զինվորականների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են հրամաններին չենթարկվելու, դասալքության և այլնի մեջ։

 

Aysor.am-ը դատախազություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինծառայության կարգի դեմ ուղղված դեպքերով քանի՞ մարդու նկատմամաբ է հարուցվել քրեական գործ։

 

Դատախազությունը, ի պատասխան հարցմանը, գրել է.

 

«ՀՀ զինվորական դատախազությունում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով առանձին հաշվառում չի տարվում: Ինչ վերաբերում է դասալքության դեպքերին, ապա վերը նշված ժամանակահատվածում 3585 անձի նկատմամաբ հարուցվել են քրեական գործեր (քրեական վարույթներ)»:

Քաղաքականություն