ՕՊԵԿ-ը ուրախ կլինի ընդլայնվել, բաց է բոլորի համար․ դաշինքի գլխավոր քարտուղար
ՕՊԵԿ-ը ուրախ կլինի ընդլայնվել, բաց է բոլորի համար։ Այս մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Գայսը։
«Ես եղել եմ Մալայզիայում, Մեքսիկայում, Բրունեյում, Ադրբեջանում, բայց չեմ ասում, որ ես նրանց հրավիրել եմ ՕՊԵԿ-ի անդամ դառնալ։ ՕՊԵԿ+-ը ֆորմալ կազմակերպություն չէ, այն համագործակցության դաշինք է, իսկ ֆորմալ առումով ՕՊԵԿ+-ի անդամները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, ՕՊԵԿ-ի անդամ չեն, բայց նրանք իրենց զգում են ՕՊԵԿ-ի անդամներ»,- ասել է նա։
Ալ-Գայսը նշել է, որ չի հրավիրել Ռուսաստանին ՕՊԵԿ-ի անդամ դառնալ։
«Ես պատրաստվում եմ այցելել Ռուսաստան, հնարավոր է, հոկտեմբերին ռուսական էներգետիկ շաբաթվա համար: Կտեսնենք», - ասել է նա այն հարցին, թե պատրաստվում է արդյոք հրավիրել Ռուսաստանին ՕՊԵԿ-ի անդամ դառնալ:
Ալ-Գայսը չի բացառել, որ որոշ երկրներ ՕՊԵԿ-ին միանալու որոշում կայացնելիս վախենում են ընկնել ԱՄՆ-ում անընդհատ քննարկվող օրինագծի տակ՝ NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act), որը թույլ է տալիս ԱՄՆ-ի կառավարությանը հակամենաշնորհային հայցերով դատի տալ ՕՊԵԿ-ի անդամներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
ՕՊԵԿ-ը Ադրբեջանին առաջարկել է դառնալ կազմակերպության մշտական անդամ
ՕՊԵԿ-ը Ադրբեջանին առաջարկել է դառնալ կազմակերպության մշտական անդամ, Интерфакс-ին ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթա...
Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի
Արցախում ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ...
Բենզինի և դիզելային վառելիքի լցակայան է տուգանվել թերլիցքավորման համար
Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Բեգլարյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմն...