Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի
Արցախում ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։
«Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ խնամակալին հուլիսի 6-ից ներկայանալ Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներ՝ իրենց և իրենց երեխաների անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակներով, ինչպես նաև ձեթի համար համապատասխան տարայով: ԱՀ շրջկենտրոններում վերոնշյալ օգնությունը կտրամադրվի ս.թ. հուլիսի 7-ից՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ստորաբաժանումների կողմից։
ԱՀ շրջանների մյուս համայնքներում օգնությունը կկազմակերպվի համայնքների ղեկավարների միջոցով՝ հաջորդող օրերի ընթացքում»,- հայտնում են նախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Բենզինի և դիզելային վառելիքի լցակայան է տուգանվել թերլիցքավորման համար
Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Բեգլարյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմն...
ՕՊԵԿ-ը Ադրբեջանին առաջարկել է դառնալ կազմակերպության մշտական անդամ
ՕՊԵԿ-ը Ադրբեջանին առաջարկել է դառնալ կազմակերպության մշտական անդամ, Интерфакс-ին ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթա...
ՕՊԵԿ-ը ուրախ կլինի ընդլայնվել, բաց է բոլորի համար․ դաշինքի գլխավոր քարտուղար
ՕՊԵԿ-ը ուրախ կլինի ընդլայնվել, բաց է բոլորի համար։ Այս մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Հայթա...