Վերջին 30 տարվա ընթացքում շատ արյուն է թափվել, չենք կարող շուտ մոռանալ․ Հովիկ Աղազարյան
Արցախի ժողովուրդը պետք է ասի, թե Ադրբեջանի հետ միավորված որքան կարող է խաղաղ ապրել։ Այդ հարցի առաջին ճիշտ պատասխանը տվողը Արցախի ժողովուրդն ու իշխանություններն են, ես անձամբ իմ օժանդակությունը կտամ իրենց որոշմանը: Այս մասին 24news.am-ի եթերում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Թերահավատ եմ, լավատեսորեն չեմ տրամադրված, ինչպես ԱՄՆ դեսպանը, վերջին 30 տարվա ընթացքում շատ արյուն է թափվել, չենք կարող շուտ մոռանալ, ժամանակ է պետք։ Արցախյան հարցում միգուցե տիրապետում են այնպիսի բանաձևի, որ անվտանգություն կլինի, եթե դա արցախցիների համար ընդունելի լինի, ես տեր եմ, եթե մեր հայրենակիցները դեմ են, ես էլ տեր չեմ»,- ավելացրել է պատգամավորը:
Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն առաջարկին, որ պատրաստ է Արցախի հարցով բանակցել, միայն թե Փաշինյանը պետք է լռի, Հովիկ Աղազարյանը պատասխանեց։
«Վարդան Օսկանյանի մազերը միշտ խառն էին, ուզում էր տպավորություն թողներ, որ շատ հոգսաշատ է, ժամանակ չունի մազերը սանրի, նա հնարավորություն ուներ Արցախի հարցը լուծեր, իր մասին մեծ կարծիքի չեմ, այո՛, պետք է մերժվի իր առաջարկը: Արարատ Միրզոյանը երբ դարձավ նախարար, արտաքին քաղաքականությունը շտկեց իր մեջքը, մեր դիրքորոշումները միջազգային հանրության համար ընկալելի են դառնում»,- նշել է Աղազարյանը
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջա...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...