ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակցային գործընթացքում պետք է ներառել Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը. Օսկանյան
Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կրկնել է օրերս Նիկոլ Փաշինյանին արած առաջարկը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է այն այլընտրանքը, որը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությանը։
Օսկանյանի դիտարկմամբ՝ նախ պետք է ընդլայնել բանակցային օրակարգը, քանի որ, ըստ նրա, բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան ադրբեջանական պահանջներ։
«Բանակցային գործընթացքում պետք է ներառել Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը, սա շատ կարևոր է, և սրա վրա պետք է շեշտը դնել։ Սա է, որ կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ կտա հայանպաստ լուծման համար։ 1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, սա ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Սա պետք է բերել բանակցային գործընթաց և արդյունք կտա, ես համոզված եմ դրանում 100 տոկոս»,-ասել է դիվանագետը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։Վարչապետ Նի...