Պատգամավոր Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել օդանավ բարձրանալ. «Հրապարակ»
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 3-ին եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ում, սակայն, թույլ չեն տվել օդանավ բարձրանալ, որովհետև ՍԷԿՏ-ը փակ է` երկրից դուրս գալու իրավունք չունի»: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի և մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել է աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։
Գևորգյանը, հիշեցնենք, անցնում է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն քրեական գործով և արդեն մի քանի տարի է՝ «դատվում» է, ու ամեն գործուղումից առաջ դատարանը սահմանը հատելու թույլտվություն է տալիս։ Այս անգամ էլ, պարզվում է, դատարանը որոշում է կայացրել, բայց չեն հասցրել մուտքագրել համակարգ, և օդանավակայանում այն չի երևացել: Թռիչքը եղել է ուշ ժամի` չեն կարողացել տվյալների փոխանցման կենտրոնի աշխատողներին քնից հանել կամ համակարգը ռեսթարթ անել, և Գևորգյանն օդանավակայանից հետ է դարձել:
Մենք տեղեկացանք, որ Գևորգյանի պատճառով թռիչքն ուշացել է, հետո էլ սպասել են, որ պատգամավորի` «բագաժ» հանձնված ուղեբեռը հետ բերեն։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ Գևորգյանը չի մեկնել պատվիրակության հետ։ Հավելեց, որ նա նախապես ԱԺ-ին հավաստիացրել էր, որ ունի թույլտվություն, իսկ մյուս հարցերի վերաբերյալ Գևորգյանն ինքը պարզաբանում կտա»։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչին...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է Արցախի նախագահի խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաք...
ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավար...