Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է Արցախի նախագահի խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:
«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների: Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում: Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ:
Իհարկե, մենք մեր խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնս կատարում ենք իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:
Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ: Հանրապետության նախագահը վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչին...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...
ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավար...
Որոշել եմ ներկայանալ ԱԺ «Քննիչ հանձնաժողով»՝ բացատրություններ տալու. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնեով, որ որոշել է ներկայանալ 44-օրյա պա...