Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է. Զախարովա
Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունիսի 28-ին Մարսելում տարբեր ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունն առ այն, որ «նա Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի»։
«Կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա խիզախությունը: Չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի տված այս բնութագրերից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին: Ափսոս, նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», - նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան ունակ է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչին...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է Արցախի նախագահի խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաք...
ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավար...