Բլինկենը Թուրքիայի արտգործնախարարին հորդորել է աջակցել Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն։ Այս մասին հայտնել է Բլինկենի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Քարտուղար Բլինկենն ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը նման կրիտիկական պահին և կոչ է արել Թուրքիային աջակցել Շվեդիայի՝ դաշինք մտնելուն այժմ», - ասվում է Միլլերի հայտարարության մեջ: Նրանց զրույցի մեկ այլ թեմա էր Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության ընդլայնումը։
Նշենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել Ֆինլանդիայի հետ միաժամանակ՝ 2022 թվականին։ Ապրիլին Հելսինկին դարձավ դաշինքի 31-րդ անդամը, իսկ Շվեդիայի անդամակցության գործընթացը կասեցվեց այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց հաստատել իր դիմումը՝ կապված Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրման հետ։ Անկարան նաև ասել է, որ Ստոկհոլմը Անկարային չի արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Թուրքիան նրան ահաբեկչական է համարում) կողմնակիցներին։
Հունիսի սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է դաշինքին միանալու բոլոր պարտավորությունները, և Անկարան պետք է վերացնի իր առարկությունները դրա վերաբերյալ։
Ինչպես արդեն հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, պարոն Բլինկենը և պարոն Ֆիդանը խոսել են նաև հացահատիկի գործարքի հնարավոր ընդլայնման մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչին...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է Արցախի նախագահի խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաք...
ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավար...