Արցախի պետնախարարը՝ Պուտինին ուղղված նամակի մասին
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է հայտնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ, նշել է.
«Պարզ է, որ արցախյան կողմը ձեռքները ծալած չի կարող նստել, իրավիճակը պետք է ներկայացնի այն սուբյեկտներին, որոնք նաեւ որոշակի պարտավորություններ ունեն ստանձնած: Կարծում եմ՝ դրա վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում նամակի հեղինակի կողմից հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Արցախը նախագահի օրերս արած հայտարարությանը, թե Լաչինի եւ Բերձորի բնակավայրերի հանձնումը պարտադրվել է ռուս խաղաղապահների կողմից՝ խուսափելու համար Ադրբեջանի լայնածավալ հարձակումից, Արցախի պետնախարարն ասել է, որ մանրամասն տեղեկություններ դրա վերաբերյալ չունի, զերծ կմնա դրա առնչությամբ հայտարարություններ անելուց:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչին...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է Արցախի նախագահի խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաք...
ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավար...